Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
Արցախի Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ին, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայության 911 ահազանգման կենտրոն», -հայտնում են ծառայությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի հայրենակիցներ. ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքեր...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Среда, 20 января 2021 г.