211652_close_icon
views-count2598 դիտում article-date 11:11 19-02-2021

ԲՏԱ նախարարը Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակոբ Արշակյանին և Ինգա Վարդանյանին Արաբական Միացյալ էմիրություններ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին 2021 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ «IDEX 2021» միջազգային պաշտպանության համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի՝ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր