«Ծոծորակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի». Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունեցել եւ հերքել է ընդդիմության պառակտված լինելու մասին լուրերը: Նա ասել է, որ չնայած վատառողջ լինելու հանգամանքին, այսօր կրկին Ֆրանսիայի հրապարակում է և մասնակցում է համահայկական հանրահավաքին, հայտնում է News.am-ը:
«Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ լսե՛ք, ծոծորակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի»:
Մանրամասները՝ տեսանյութում