211652_close_icon
views-count5101 դիտում article-date 15:30 14-02-2021

Վաղվանից Ադրբեջանը կվերսկսի նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով

Փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանական Սոկար ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի։ Այս մասին հայտնում է Aurora News-ը՝ հղում անելով Neftegaz.ru մասնագիտացված կայքին:  Նախատեսվում է 2021-ին տեղափոխել 1 մլն տոննա նավթ։
 

Տարվա սկզբից Բաքուն իր ողջ նավթը տեղափոխում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Իսկ ավելի վաղ հյուսիսային նավթամուղով տեղափոխվում էր ադրբեջանական նավթի չնչին քանակ՝ 28,4 մլն տոննայից ընդամենը 613 հազար տոննա։
 

Կայքը գրում է, որ Նովոռոսիյսկի երթուղին ձեռնտու չէ Բաքվին։ Տրանսնեֆտի ու Սոկարի միջեւ պարբերաբար վեճեր էին առաջանում տեղափոխման սակագների կապակցությամբ, Սոկարը համարում էրմ, որ դրանք բարձր են։
 

Բացի այդ, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով տեղափոխվում է Urals տեսակի նավթ, որը էժան նավթ է եւ նրա գինը բարձրանում է միայն ադրբեջանական նավթի հետ խառնելուց հետո։ Այսինքն, Բաքուն վնաս է կրում նաեւ իր նավթի էժանացման արդյունքում։

Նմանատիպ նյութեր