211652_close_icon
views-count2968 դիտում article-date 14:00 14-02-2021

«Ֆուկուսիմա» ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է հայտնաբերվել

«Ֆուկուսիմա» ատոմակայանում հայտնաբերվել է ռադիոակտիվ ջրի արտահոսք: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով TEPCO (Tokyo Electric Power Company) էներգետիկ ընկերության մամուլի հաղորդագրությանը:

TEPCO- ի մասնագետները պարզել են, որ Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով «Ֆուկուսիմա -1» և «Ֆուկուսիմա -2» ատոմակայանների տարբեր ստորաբաժանումներում վերամշակված միջուկային վառելիքը պահելու համար նախատեսված ջրամբարներից փոքր քանակությամբ ջուր է արտահոսել:

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ «Ֆուկուսիմա -2» ատոմակայանի առաջին էներգաբլոկում թափվել է շուրջ 160 միլիլիտր ջուր, ևս մեկ այլ լողավազանից թափվել է 1,4 լիտր: Նրանք հավաստիացրին, որ այս միջադեպը չի ազդի ատոմակայանի բնականոն աշխատանքի վրա:

Նշվում է, որ թափված ջուրը չի սպառնում շրջակա միջավայրին, քանի որ դրա ծավալները չափազանց փոքր են, իսկ նրանում ռադիոակտիվ նյութերի պարունակությունն աննշան է:

 

Նմանատիպ նյութեր