211652_close_icon
views-count1603 դիտում article-date 15:54 11-02-2021

Պետք է խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտը արտահանվի․ Փաշինյան

2020-ին Հայաստանից պահածոների եւ հյութերի արտահանումն աճել է 30 եւ 38 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ունենք նաեւ վատ ցուցանիշ, որ խաղողի գինիների եւ կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 եւ 23 տոկոսներով: Պարզվեց, որ մեր շուկաներում այս ավանդական ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են, բայց արտահանումը նվազել է: Վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով պայմանավորված աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին: Մեր ընկերությունները օնլայն այդ հարթակներում պատշաճ ձեւով ներկայացված չեն եւ այդ հարթակները բավարար չափով զարգացած չեն: Սա վկայում է նրա մասին, որ մենք ընդհանրապես աջակցության ծրագիր անունը պետք է փոխարինենք զարգացման ծրագրով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաեւ հավելեց, որ այսօր որոշում է կայացվել կոնյակի սպիրտ արտահանողներին վերադարձնել պետական տուրքը: «Որպեսզի կարողանանք այս տարի խաղողի մթերում կազմակերպել, պետք է խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտը արտահանվի»:

Նմանատիպ նյութեր