211652_close_icon
views-count984 դիտում article-date 17:20 08-02-2021

Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ են անցկացվել քրեակատարողական հիմնարկներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հոգեբաններ Մետաքսյա Գրիգորյանի և Շուշան Մաթևոսյանի նախաձեռնությամբ ազատազրկված կանանց մասնակցությամբ կազմակերպվել էր բանավեճ-քննարկում «Հայ կինը, դատապարտյալի կարգավիճակը և հասարակության մեջ նրա վերաինտեգրումը» թեմայով։ Քննարկան հիմնական թեմաները եղել են կնոջ դերը հասարակության մեջ և ընտանիքում, հայ կնոջ բարոյական նկարագիրը, իրավական և բարոյական նորմերը, հանցարարք, ինքնաճանաչում, անհատական պահանջմունքների գիտակցում և վերասոցիալականացման դժվարությունները, դրանք հաղթահարելու, կյանքի դրական սցենարներով իրավիճակից դուրս գալու ճանապարհները և այլն։

Բանավեճ-քննարկման հիմնական նպատակն էր առողջ վիճաբանության, քննարկումների միջոցով լուծել անազատության մեջ գտնվող անձանց հոգեբանական խնդիրները, վերհանել ու  բացահայտել տագնապները՝ հոգեբանական առանձնահատկությունների քննարկմամբ հաղթահարելով վերաինտեգրման դժվարությունները։

Նույն օրը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր շախմատի առաջնություն ազատազրկված անձանց միջև։ Առաջնությանը մասնակցել է 33 դատապարտյալ։ Հաղթող եռյակին հիմնարկի վարչակազմի կողմից շնորհվել են պատվոգրեր։ 
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր