211652_close_icon
views-count1139 դիտում article-date 14:54 06-02-2021

Հայտնի են «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները:

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝

«Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե Ավագյան,

«Հայ մշակույթի պատմություն» հեռավար դասընթացի ստեղծում», Մելիք Մկրտչյան,

«Ինչպե՞ս կողմնորոշվել մասնագիտությունների աշխարհում», Նարինե Մուրադյան,

«Էլեկտրոնային կրթական պաշարների ստեղծում», Ռուզաննա Ստեփանյան,

«Իսկական բարեկամությունը տարիների փորձություն ունի․․․» հայ-իտալական մանկավարժական-նորարարական միջմշակութային ծրագիր, Անուշ Եդոյան, Անուշ Թորոսյան, Նազիկ Գիշյան,

«Հեքիաթն է կանչում», Ալբինե Ազատյան,

«Աշխարհագետների գիտահետազոտական շարժում», Անուշ Համբարձումյան, Տիգրան Ենգիբարյան,

«Ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը սեփական փորձառության ուսումնասիրության միջոցով», Ռոզա Խաչատրյան, Նաիրա Ասլանյան,

«Էկո-լաբորատորիաները տարրական դասարաններում», Գայանե Լաչինյան, Նազանի Հարությունյան,

«Ուսուցիչ 24/7 ձևաչափով», Հասմիկ Հակոբյան:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» և «Դպրոցի կառավարման ծրագիր» նախագծերը: Առաջին ծրագիրը ներկայացրել են ուսուցիչներ Սարգիս Խաչատրյանը և Նարինե Սարգսյանը, իսկ երկրորդը՝ Աննա Բալյանը:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում լավագույնն են ճանաչվել հետևյալ ծրագրերը՝

«Մասնագիտական կողմնորոշումը որպես Կարմիրգյուղ համայնքի զարգացման գրավական», Հասմիկ Ումրշատյան,

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում բռնության ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիր», Աստղիկ Շահնազարյան,

«Էքսկուրսիաները պատմության դասավանդման արդյունավետության բարձրացման միջոց», Լաուրա Գրքիկյան,

«Մեդիաիմացությունը և գրականությունը նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ», Լուսինե Կոստանյան,

«Դասղեկական աշխատանքների կազմակերպումը դպրոցում», Արմինե Պետրոսյան:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթել է «Թիմային և արդյունավետ մանկապարտեզ» ծրագիրը, որը ներկայացրել է Փառանձեմ Խանգելդյանը:

Նմանատիպ նյութեր