Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ
Փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 583 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 260480 է՝ հայտնում է «[url=https://www.aliq.ge/phetrvari-4-i-koronavirusi-tvyalnereh-vrastanum/]Ալիք մեդիան[/url]»:
Երեկ իրականացվել է 16605 թեստավորում, որից 9917-ը՝ հակամարմինների թեստով, 6688-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 671 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251748 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3240:
Դրականության ցուցանիշը՝ օրական՝ 3,51%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,41%, վերջին 7 օրվա՝ 3,79%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: