211652_close_icon
views-count20263 դիտում article-date 17:34 01-02-2021

Սերժ Սարգսյանի COVID-19-ի թեստը բացասական է, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի․ հայտարարություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախագահի ինքնազգացողությունը լավ, որևէ գանգատ չունի։ «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»:

Նմանատիպ նյութեր