1644 դիտում
16:50 01-02-2021
Նեոֆաշիզմի գաղափարներ քարոզող ուժերի ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում վտանգ է համաշխարհային անվտանգությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:
Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին։
Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։
Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման և պահանջում է, որ միջազգային հանրությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկեն` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Լրջագույն մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում»...
Опубликовано Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs Понедельник, 1 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
2982 դիտում
15:31 28-03-2019
Վրաստանի գլխավոր վտանգը մնում է օկուպացված տարածքներում ռուսական ռազմական ուժերի տեղակայումը․ Վրաստանի ԱԱԾ
1508 դիտում
19:13 21-11-2022
Արցախի ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Այս բաժնից
961 դիտում
21:45 13-01-2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
877 դիտում
20:55 13-01-2025
Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
940 դիտում
20:29 13-01-2025
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում