211652_close_icon
views-count3664 դիտում article-date 15:31 08-01-2021

Հայաստանը շուտով, համոզված եմ, հայտնվելու է թուրքի լծի տակ, մտածե՛ք, տղերք. նախկին ոստիկանը՝ ոստիկաններին․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բոլորիդ հայտնի է, թե ինչու ես գնացի պահեստազոր։ Պատճառը մեկն էր՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իմ հետագա ծառայությունից հրաժարվելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արդարադատության նախարարության առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց նախկին ոստիկան Հակոբ Հարոյանը՝ դիմելով ոստիկաններին։ Գրում է [url=https://news.am/arm/news/622572.html?fbclid=IwAR1Bks82K_5m8ramWFZwsj1bXZZf2eyaBRKJcuwgvv-KFdGaf5A5f4LpFLA]NEWS.am[/url]-ը։ «Բազմաթիվ առաջարկներ են ստացել ծառայությունս շարունակելու եւ բարձր պաշտոններ ստանալու, հրաժարվել եմ։ Հիմա սիրելի ոստիկաններ, հարգելի եղբայրներ, դիմում եմ ձեզ։ Գիտեմ՝ բոլորդ էլ ներքուստ համաձայն եք ինձ հետ, բոլորիդ աչքից էլ վերացել է կրակը, բոլորդ մնացած բոլորիս նման տխուր եք։ Եղբայրներ, ներկայումս տեղի է ունենում մի գործընթաց․ Հայաստանը շուտով, համոզված եմ, հայտնվելու է թուրքի լծի տակ, թուրքը ձեր դիմաց ձեր քաղաքացուն նվաստացնելու է, բայց դուք՝ որպես օրենքի պաշտպան, ոչինչ չեք կարողանալու անել։ Շուտով դուք դրանում կհամոզվեք եւ կամաց-կամաց կլքեք ձեր նախնյաց հայրենիքը, մտածե՛ք, տղերք»։ Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա էին անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ենթադրաբար ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։ Նախարար Ռուստամ Բադասյանը իջնելով քաղաքացիների մոտ նշեց, թե նման տեղեկությունները կեղծ են, նախարարությունում նման փաստաթուղթ չկա, եւ եթե լիներ միջազգային պայմանագիր, ինքը որպես Կառավարության անդամ տեղյակ կլիներ դրա գոյության մասին։ Նրա հետ հանդիպումից հետո ակցիան ավարտվեց։ Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/622572.html?fbclid=IwAR1Bks82K_5m8ramWFZwsj1bXZZf2eyaBRKJcuwgvv-KFdGaf5A5f4LpFLA]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր