Հայաստանը նվաճված է. Նիկոլի իշխանության դեմ պայքարը մաքուր ազգային-ազատագրական է. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ներկայացրել է աշխարհում ամենաճանաչված հայերից չորսին, որոնք այս իշխանության օրոք թիրախավորվել են, նաև՝ բանտարկվել։
«1. Հենրիխ Մխիթարյան - Հայաստանի լավագույն դեսպանի ձեռքից վերցրեցին դիվանագիտական անձնագիրը, լկտի ոհմակով վատաբանեցին ՀՖՖ-ի երկարամյա աշխատակից մորը՝ Մարինային, ու ստիպեցին թողնել ազգային հավաքականը: Հենրիխն իր հաջողությամբ ապտակեց էժաններին:
Լևոն Արոնյան- վերջին տասնամյակների ուժեղագույն հայ շախմատիստը, ում ստիպեցին թողնել մեր հավաքականն ու տեղափոխվել ԱՄՆ՝ համարելով, որ Լևոնի աստղն արդեն խամրել է: Լևոնը տուզիկներին ապացուցեց հակառակը:
3.) Սամվել Կարապետյան - բացառապես դրսերում հարստացած մեծ բարերար, ում այսօր ազատազրկել են՝ ձեռքից խլելով ՀԷՑ-ն ու սևացնելով մյուս բիզնեսները: Կասկած չունեմ՝ թզուկները կապտակվեն «մեր ձևով»:
Ռուբեն Վարդանյան- համաշխարհային ճանաչում ունեցող մեցենատ ու ֆիլանտրոպ, Հայաստանում կատարած մի շարք էֆեկտիվ նախաձեռնությունների հեղինակը: Ուղարկել են Բաքվի բանտ՝ կես քայլ անգամ չձեռնարկելով նրա ազատության համար: Վստահ եմ՝ հուր հավիտյան Ռուբենի ստվերում են մնալու գաճաճները:
Նիկոլը դավաճան չէ. նա Հայաստանի թշնամին է: Հայաստանը նվաճված է: Նիկոլի իշխանության դեմ պայքարը մաքուր ազգային-ազատագրական է»,- նշել է Ֆարմանյանը։