211652_close_icon
views-count4112 դիտում article-date 21:47 30-01-2021

Արման Աբովյան. Միայն կույր և խուլ մարդը կարող է ենթադրել, որ Նիկոլի թուրքահաճո տեսլականի իրագործումը` ապիկարության հետևանք է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ես ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը պետք է անհապաղ հեռանա, ընդամենը արձանագրում եմ այն անհերքելի փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իրականում իր բոլոր գործողություններով, քայլերով և գաղափարներով համապատասխանում է թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` Հայաստանի և Արցախի հանդեպ։ Սա բնավ չափազանցություն չէ, այլ պարզ իրականություն, որի պատճառով Նիկոլը մեզ բոլորիս և Մեր Հայրենիքը տարավ ազգային արհավիրքի։ Ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ չի կարող մարդը մշտապես սխալվել, դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Տեսեք, Փաշինյանի կողմից իրականցված գոնե մեկ-երկու քայլ պետք է լինեին ճիշտ, եթե նա պարզապես վարում է ապիկար և անգրագետ քաղաքականություն, բայց արի ու տես, որ բոլոր քայլերը սխալ են, ավելի ճիշտ իր բոլոր քայլերը և գործողությունները հստակ բխում են թուրքերի և ադրբեջանցիների շահերից։ Ինչու է նա այդպես վարվում, մենք, իհարկե, հետագայում կպարզենք, սակայն ակնհայտ է նաև այն, որ ոչ Երկիրը, ոչ Հայ ազգը չունի ժամանակ, որ թույլ տա թուրքերին` Նիկոլի ձեռքերով իրականացնել հակահայկական ծրագրեր։ Ես համոզված եմ, որ Փաշինյանի կառավարության բոլոր քայլերը շատ մտածված և հեռանկարային են և արդեն միայն կույր և խուլ մարդը կարող է ենթադրել, որ Նիկոլի թուրքահաճո տեսլականի իրագործումը` ապիկարության հետևանք է։ Եվ հաշվի առնելով այս ամենը, ինձ նաև հետաքրքիր է. մինչև ու՞ր պետք է հասնի իրավիճակը, որպեսզի որոշ մարդիկ հասկանան, որ իրենք կորցնում են ոչ միայն Հայրենիք, այլ վտանգը անխուսափելիորեն մոտենում է հենց իրենց տների դռները։ Չնայած... հաշվի առնելով, թե ինչպես իշխանավոր նիկոլականները մարդկանց դարձրեցին` լկտի և սուտ տեղեկատվական հնարքների պատանդ, կարծում եմ, որ մինչև թուրքերը չհայտնվեն ոմանց ննջասենյակում, իրենք կշարունակեն «փակված» մնալ իրենց մեջ և միայն գանգատվել վիրտուալ տիրույթում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր