211652_close_icon
views-count1903 դիտում article-date 13:00 30-01-2021

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը և Հորդանանը համընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության մեծ հեռանկարներ ունեն: Վերջին շրջանի հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից նոր ուղիներ են նախանշում: Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն ու նորանոր հաջողություններ է մաղթել Հորդանանի թագավորին:

Նմանատիպ նյութեր