211652_close_icon
views-count1959 դիտում article-date 12:08 25-05-2019

Վարչապետը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է: Լիահույս եմ, որ զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր