3587 դիտում
21:14 29-01-2021
Արարատ լեռը բարձրանալու արգելքը հանվում է․ փետրվարից այն հասանելի կդառնա լեռնագնացների համար
Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից Աղրըի նահանգային իշխանությունները 2015 թվականին հայտարարել էին, որ նահանգի տարածքում «Քրդական բանվորական կուսակցության» դեմ իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Արարատ լեռը ստանում է «հատուկ անվտանգության» գոտու կարգավիճակ։
Այդ կարգավիճակով պայմանավորված պաշտոնապես արգելված էր լեռնագնացներին Արարատ բարձրանալ։Հաղորդում է Ermenihaber-ը ։
Չնայած արգելքին՝ վերջին 6 տարվա ընթացքում զարտուղի, ոչ օրինական ճանապարհներով, հաճախ տեղաբնակ քրդերի օգնությամբ բազմաթիվ լեռնագնացներ են մագլցել բիբլիական լեռան գագաթը։
Այժմ արդեն Փետրվարի սկզբից պաշտոնապես արգելքը կվերանա և տարբեր երկրներից եկած լեռնագնացները կկարողանան օրինական ճանապարհով բարձրանալու թույլտվություն ստանալ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5107 դիտում
10:01 31-07-2015
Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը միաժամանակ բարձրանալու է եւ չի բարձրանալու. ՀԺ
1645 դիտում
17:24 22-07-2024
Արարատ լեռան վրա հայտնաբերվել են մոլորված լեռնագնացների դիերը
12831 դիտում
19:26 12-11-2020
Թուրք նահանգապետը հայտարարել է, որ Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար
Այս բաժնից
673 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին