211652_close_icon

Այս իշխանությանը պարտադրել են Արարատ լեռը հանել կնիքի վրայից, բայց այն ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում հարևաններից. Օհանյան

views-count349 դիտում article-date 14:45 15-09-2025
Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատ լեռը հանվեն բոլոր մեր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից և այն շտամպներից, կնիքներից, որոնք որ մեր երկիրը նախկինում օգտագործել է: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով նոյեմբերի 1-ից կնքիներից հեռացվելու է Արարատ լեռան պատկերը:

«Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ իրական և պատմական Հայաստան  հասկացությունները արհեստական են, որովհետև մեր երկիրը, 1992 թվականի, ինքնորոշումից, անկախությունից հետո միշտ ապրել է և միշտ եղել է իրական իրավիճակում և պահպանել է այն բոլոր պատմական ավանդույթները, որոնք մեզ հասել են մեր նախնիներից, մեր պապերից, մեր հայրերից:

Ես գտնում եմ, որ Արարատ լեռը դա իր մեջ ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևաններից, այն մեր խորհրդանիշն է և խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը»,- ասաց Օհանյանը։

Նրա կարծիքով, իշխանություններն այդ քայլին գնացել են պարտադրված և պարտադրողը Թուրքիան է:

«Այդ քայլը մի կողմից պարտադրանք է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում են  այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»,- ասաց Օհանյանը:

Նմանատիպ նյութեր