1102 դիտում
16:42 29-01-2021
Բունդեսթագը կքննարկի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը
Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում՝ էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը՝ գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/01/29/%D4%B3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A6%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A7%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%A3%D5%B8/201368]ermenihaber[/url]-ը։
Խորհրդարանում ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը պահանջում է չեղարկել Թուրքիային սուզանավերի վաճառքի գործարքը, իսկ «Ձախերի» կուսակցությունը՝ զենքի էմբարգո կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու առաջարկները քննարկման են ներկայացվել առանձին բանաձևերով։
Որպես նման պահանջի հիմնավորում՝ ընդդիմադիրները նշում են Միջերկրական ծովում Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունները՝ պայմանավորված Հունաստանի և Կիպրոսի դեմ Անկարայի ագրեսիվ պահվածքով։
Նմանատիպ նյութեր
453 դիտում
15:45 14-11-2020
Նիդեռլանդները ձգտում են զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ
3514 դիտում
11:42 13-06-2017
ԱՄՆ-ի Սենատն առաջիկա օրերին կքննարկի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը
1770 դիտում
09:28 02-02-2021
Բայդընի վարչակազմը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը. «Ամերիկայի ձայնը»
Այս բաժնից
763 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
445 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
952 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա