211652_close_icon
views-count1004 դիտում article-date 14:56 28-01-2021

Բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան.ԱՀ ԱԳ նախարար

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր ժողովուրդը, պետությունը, մենք բոլորս ծանր կորուստներ ենք կրել: Եվ այժմ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գանք ստեղծված իրավիճակից, բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկս մեր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով մեր պարտականությունները: Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ, լինենք ավելի հանդուրժող ու կարեկից, հոգատար ու հայրենասեր: Այդ դեպքում, վստահ եմ, կկարողանանք գրանցել հաջողություններ: Խաղաղություն բոլորիդ»,- գրել է Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ...

Опубликовано David Babayan Среда, 27 января 2021 г.

Նմանատիպ նյութեր