211652_close_icon
views-count11215 դիտում article-date 09:48 28-01-2021

«Հարսիս ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշման հետևանքն է»․ Հենզել Մկոյան

«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա, մեղավոր են այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ իրեն կամրջից ցած նետելով: Այս մասին գրում է [url=https://jnews.ge/?p=66234]jnews.ge[/url] կայքը։ Ըստ նրա՝ իր հարսին ինքնասպանության են հասցրել դրանից առաջ տեղի ունեցած մի քանի միջադեպեր: «2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը՝ Մարտունին, նրա ամուսնուն, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ հետո 2020 թ.-ի մարտի 26-ին՝ փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Եվ վերջին շրջանում նույնպես, ինչ ասես չբարդեցին մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ընտանիքը», – ասում է Հենզել Մկոյանը: Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ այս ամենը միասին ազդել է իր եղբոր կնոջ վրա, իսկ վերջին օրերին հիդրոէլեկտրակայանի փակումը սթրեսի հիմք էր դարձել: Երեկ՝ հունվարի 27-ին, առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինն իրեն նետել է ցած:

Նմանատիպ նյութեր