Ալիևը Շուշիում իր հատուկ ներկայացուցչին է նշանակել
Այդին Զոհրաբօղլու Քերիմովը նշանակվել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։