SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 41-ամյա Խաչատուր Գրիգորյանը և հայտնել, որ մեկ օր առաջ Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը, որի ընթացքում էլ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են գցել, իսկ ծեծի հետևանքով էլ իր ոտքը կոտրվել է։
Նույն օրը՝ ժամը 03։00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 31-ամյա Ջիվան Մանուկյանն է։
Վերջինս հայտնել է, որ Մասիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել, ինչից հետո «ձախ ոտքի զույգ ոսկրերի մետալոօստրիսինթեզից հետո» ախտորոշմամբ հետազոտման է ներկայացել Խ․Գրիգորյանը և հայտնել, որ ոստիկանության Մասիսի բաժնում ինքը նույնպես ծեծի է ենթարկվել։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ջ․Մանուկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Արևաբույր համայնքի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց
2021.01.26 14:35


