1423 դիտում
15:54 22-01-2021
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ալմաթիում փետրվարի 5-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Ալմաթիում նույն օրը կկայանա նաև Almaty Digital Forum 2021 ֆորումը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Թվային ֆորումի «Թվային թարմացում. Թափավազք դեպի նոր իրականություն» պլենար նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
11:52 01-02-2018
Կարեն Կարապետյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
2940 դիտում
13:36 31-01-2020
Վարչապետ Փաշինյանն Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Այս բաժնից
634 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել
517 դիտում
16:24 05-05-2024
Իսրայելի կառավարությունը երկրի տարածքում փակել է Al Jazeera հեռուստաալիքը
697 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց