211652_close_icon
views-count1609 դիտում article-date 19:46 21-01-2021

Այս մարդկանց ոչինչ չի հետաքրքրում. ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ դատական համակարգ, իրենց առաջ դրած է մեկ խնդիր՝ պահպանել իշխանությունը և օգտվել բարիքներից. Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատական համակարգն այսօր վերածվել է մի օղակի, որն իշխանության ծրագրերին խանգարում է և պետք է ուղղակի փորձել այդ օղակը ոչնչացնել: Հասարակությունը պետք է հասկանա, թե Դանիել Իոաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Փաշինյանի թիմի մյուս անդամների գծած ռեֆորմներն ինչի են հանգեցնելու, հասարակությունը պետք է հասկանա՝ իրենց պետություն պե՞տք է, թե չէ: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2021/01/21/Varosyan/3502029?fbclid=IwAR11E5rM6F8AcdIRUtEw0RO3t4zE5kcPuBp1QTwp9IJMVL1Xo4b6PZc-ukw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Անհասկանալի է, թե այս փուլում առհասարակ մասնագիտացված դատավորների թեման ինչ օրակարգ բերելու հարց էր: Դատարանների հետ կապված ռեֆորմներ իրականացնել այս ճգնաժամային փուլում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական խորը ճգնաժամի մեջ, հաստատ դրանով զբաղվելու ժամանակը պիտի որ չլիներ: Հատկապես, որ որոշակի փոփոխություններ ապագայում նախատեսված էին և պետք է կիրառվեին նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ: Բայց որոշակի հարցեր իշխանությունը որոշեց առաջ բերել»,- ասաց նա: Ըստ նրա՝ տեղի ունեցողը մեկ բացատրություն ունի, այն է՝ այս իշխանությունն իր որդեգրած քաղաքականությունն ուզում է հասցնել մինչև վերջ, իսկ այդ քաղաքականությունը ՀՀ-ի պետականության ապամոնտաժումն է: «Դատական համակարգն այսօր վերածվել է մի օղակի, որն այդ ծրագրերին խանգարում է և պետք է ուղղակի փորձել այդ օղակը ոչնչացնել»,- ասաց նա և հավելեց, որ բարեբախտաբար, մեր դատարանները, հատկապես, քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացներում, ղեկավարվում են միայն օրենքով: «Դատարաներն այս պահին դեռ ճնշումների չեն ենթարկվում և սա է պատճառը, որ քաղաքական իշխանությունը որոշել է՝ որևէ կերպ ինչ-որ վերաձևումներ մտցնել, որպեսզի կարողանա քաղաքական ռեպրեսիաներն առաջին հերթին իրականացնել, կամայական ապօրինությունները կարողանան կյանքի կոչել, ինչին խանգարող օղակն այսօր դատարանն է»,- ասաց Վարոսյանը և շեշտեց, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձի, թե ովքեր են այդ ռեպրեսիաների ջատագովներն ու իրականացնողները: Վարոսյանը դիտարկեց, որ իրավական համակարգը պետության ողնաշարն է և հարցին, թե արդյո՞ք իշխանությունը չի ուզում ունենալ պետության այդ ողնաշարը, փաստաբանը հարցով պատասխանեց՝ որևէ մեկը գիտի՞, թե այս իշխանությունն առհասարակ ինչ է ուզում: «Այս ուղղին մեզ ո՞ւր է տանում, բացի այնտեղից, որտեղ հայտնվել ենք ու դեռ հարց է՝ կա՞նք, թե չկանք, բացի սրանից, այս մարդիկ ուրիշ ի՞նչ նպատակներ ունեն, այս մարդկանց չի հետաքրքրում ոչինչ, ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ դատական համակարգ: Այս պահին ակնհայտ է, որ նրանք մեկ բան են ուզում՝ պահպանել իշխանությունը, շարունակել օգտվել այդ իշխանական բարիքներից, պետական ուղիղ գնումներից»: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր