211652_close_icon
views-count1995 դիտում article-date 19:02 08-07-2020

Եթե ԲԴԽ-ն որոշի կարգապահական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Ազարյանին՝ երբևէ անկախ դատական համակարգ ունենալու մեր հույսերն ի դերև կլինեն. Երվանդ Վարոսյան

Ակնկալում եմ, որ օրինական որոշում կկայացվի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ և կարգապահական վարույթը կկարճվի: Չնայած ակնհայտ է, որ այս գործի տակ քաղաքական ենթատեքստ կա։ [url=https://www.tert.am/am/news/2020/07/08/Varosyan-ervand/3339802?fbclid=IwAR2UODbdM6AQ-xjG3nql2_JsKlq3lMVDBZ2C0jdr39yF9rWqIywYQ_YPSoc]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով վաղը կայանալիք ԲԴԽ նիստին, որտեղ պետք է քննարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հարցը: Փաստաբանի կարծիքով՝ Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթը, ի սկզբանե, հարուցվել է ոչ թե ենթադրյալ կարգապահական խախտման պատճառով, այլ իր կողմից նախկինում կատարած և իշխանությանը դուր չեկած որոշումների պատճառով: «Եթե հանկարծ ԲԴՆ-ն որոշի նման իրավիճակում և այս պայմաններում կարգապահական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Ազարյանին, մենք կարող ենք արձանագրել, որ երբևէ անկախ դատական համակարգ ունենալու մեր հույսերը ի դերև կլինեն: Հետևանքները լինելու են ծանր՝ մնացած բոլոր դատավորներն այլևս զգուշանալու են և որոշումներ կայացնելիս ոչ թե ղեկավարվելու են օրենքով և փաստական հանգամանքներով, այլ օրվա քաղաքական իշխանության ցանկություններով»,- ասաց փաստաբանը: Երվանդ Վարոսյանը նշեց, որ նույն ապօրինի քրեական հետապնդումն իրականացվում է նաև ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ. «Ցավոք սրտի, ժողովրդավարական և իրավական արժեքները ձևականորեն հռչակած իշխանությունն իրականում ամեն ինչ անում է իր հռչակածին հակառակ»,-ասաց նա: Փաստաբան Երվանդ Վարոսյանը համոզված է, որ գործը հնչեղություն չէր ստանա, եթե դատավոր Ալեքսանդր Ազարյանին չվերաբերեր. Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/08/Varosyan-ervand/3339802?fbclid=IwAR2UODbdM6AQ-xjG3nql2_JsKlq3lMVDBZ2C0jdr39yF9rWqIywYQ_YPSoc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր