211652_close_icon
views-count1199 դիտում article-date 12:12 21-01-2021

COVID-19-ի դեմ պատվաստանյութերից մահեր չեն գրանցվել․ ԱՀԿ

Մինչ այժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիանժելա Սիմաոն, հայտնում է [url=https://ria.ru/]ria.ru[/url]-ն: «Մենք ունենք պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվում է շուկայում: Դա Pfizer- ն է: Եվ մենք դեռևս չենք տեսել ոչ մի մահ ներկայումս օգտագործվող պատվաստանյութերից», – ասել է նա: Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ գրանցվել են կողմնակի ազդեցության մի քանի դեպքեր, ինչպիսին է անաֆիլակտիկ ցնցումը, իսկ պատվաստվածներից ոմանց մոտ ալերգիայի լուրջ հակվածություն կա։ Նման իրավիճակում անհրաժեշտ է պատվաստումներ կատարել բժշկական հաստատություններում՝ հսկողության տակ, բացատրել է Սիմաոն: Նա նաև հավելել է, որ ԱՀԿ-ն ուշադիր հետևում է պատվաստանյութի ցանկացած կողմնակի ազդեցության և թարմացնում է իր առաջարկությունները: Ներկայումս կորոնավիրուսի դեմ պայքարի ևս 12 դեղամիջոցներ արդյունավետության և անվտանգության գնահատականին են սպասում կազմակերպության փորձագետներից։

Նմանատիպ նյութեր