211652_close_icon
views-count1867 դիտում article-date 18:24 20-01-2021

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը և Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: [b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]

Նմանատիպ նյութեր