ԵՄ-ն քննարկում է Նավալնիի ձերբակալման պատճառով ՌԴ-ի դեմ սահմանվելիք նոր միջոցները
Եվրամիությունը տարբեր մակարդակներում քննարկում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից հետո Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների կիրառումը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը, գրում է [url=https://ria.ru/20210120/navalnyy-1593812273.html]«ria.ru»[/url] գործակալությունը:
«Եվրոպական միության ընդհանուր պատասխանը Նավալնիի ձերբակալությանը քննարկում են եվրոպական տարբեր մարմիններում», - լրագրողների հետ զրույցում ասել է Էդերերը:
Նա հիշեցրել է, որ Նավալնիի միջադեպի կապակցությամբ առանձին ռուսաստանցիների դեմ պատժամիջոցները սահմանվել էին դեռևս 2020 թվականի հոկտեմբերին:
«ԵՄ անդամ ցանկացած պետություն կարող է նախաձեռնել նոր սահմանափակող միջոցառումներ, բայց հետո դրանք անհրաժեշտ է համակարգել այլ գործընկերների հետ»,-հավելել է Էդերերը:
Նա հաստատել է, որ այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հունվարի 25-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ Հունվարի 17-ին Բեռլինից Ռուսաստան ժամանելուն պես Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում: Նա մեկուսարանում կմնա մինչև փետրվարի 15-ը: