211652_close_icon

Եվրոպան համաձայն չէ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանվելիք պատժամիջոցների հետ

views-count6089 դիտում article-date 13:49 22-05-2018
Եվրամիության արտաքին գործերի և ավտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել պահպանել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։ Ինչպես հայտնում է DW-ն, այդ մասին Մոգերինին հայտարարել է երեկ՝ մայիսի 21-ին։ Նրա խոսքով՝ համապարփակ համաձայնագիրը «պատկանում է» միջազգային հանրությանը և հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատմության մեջ ամենամեծ պատժամիջոցներն են կիրառվելու, այդ թվում՝ ֆինանսական ճնշում։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համապարփակ համաձայնագրից դուրս գալու որոշման մասին։

Նմանատիպ նյութեր