1647 դիտում
10:35 28-01-2021
ԵՄ-ն փետրվարին կրկին կքննարկի Նավալնիի պատճառով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Եվրամիությունը փետրվարին կրկին կքննարկի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, գրում է [url=https://ria.ru/20210128/navalnyy-1594883850.html]ria.ru[/url] գործակալությունը:
Euronews հեռուստաալիքի լրագրողը (տեքստը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը) Դենդիասի հետ հարցազրույցում նշել է, որ չնայած որոշ պետությունների կոչերին, ԵՄ արտգործնախարարները որոշել են նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի պաշտոնյաների դեմ Նավալնիի ձերբակալման պատճառով: Նա նախարարին հարցրել է, թե համաձա՞յն է նա արդյոք այս մոտեցման հետ, և ինչպիսի՞ն պետք է լինի Եվրոպայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ այս փուլում:
«Մենք բոլորս համաձայն ենք անդամ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշման հետ, որը արտահայտել է (եվրոպական դիվանագիտության ղեկավար) Ժոզեպ Բորելը, այն է`ԵՄ-ն պետք է հնարավորություն տա Ռուսաստանին վերանայել այս հարցը: Եվ 30 օր հետո հարցը նորից կքննարկվի»,-ասել է Դենդիասը:
Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին Շերեմետևոյում՝ Գերմանիայից վերադառնալուն պես: Խիմկիի քաղաքային դատարանը նրան կալանավորել է 30 օրով:
Նմանատիպ նյութեր
581 դիտում
12:40 11-10-2022
G7-ը կքննարկի Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը
1161 դիտում
17:50 21-06-2014
Մերկելը և Օբաման քննարկել են ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
1871 դիտում
09:41 04-04-2022
Եվրամիությունը մտադիր է ապրիլի 6-ին քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
Այս բաժնից
541 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր
736 դիտում
18:32 15-11-2024
ՀԾԿՀ նախագահ է ընտրվել Մեսրոպ Մեսրոպյանը
700 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին