211652_close_icon
views-count972 դիտում article-date 21:22 26-09-2014

«Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք 2014» մարզական փառատոնի փոխանցիկ գավաթը հանձնվեց Աջափնյակ վարչական շրջանին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր է հանձնել «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք 2014» համաքաղաքային բակային ավանդական փառատոնին մասնակից մայրաքաղաքի վարչական շրջաններին` ի դեմս կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերի: Առանձին մարզաձևերում առաջին տեղ գրաված վարչական շրջաններին հանձնվել են նաև պատվոգրեր ու գավաթներ: Ընդհանուր հաշվարկով երրորդ տեղն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, իսկ փառատոնի հաղթող է դարձել ու նաև փոխանցիկ գավաթին տիրացել Աջափնյակ վարչական շրջանը, որի ղեկավար Արտավազդ Սարգսյանին էլ հանձնվել է գավաթը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է վարչական շրջանների ներկայացուցիչներին և մաղթել, որ հաջորդ տարիներին փառատոնն անցնի ավելի թեժ մրցակցության պայմաններում: Քաղաքապետի տեղակալը նշել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող մարզական միջոցառումները կհամալրվեն նորերով և ավանդական կդառնան: «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք 2014» համաքաղաքային բակային ավանդական փառատոնն անցկացվել է Ֆուտբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք, վոլեյբոլ, բասկետբոլ և հանդբոլ մարզաձևերից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր