Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը.
«Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։
Կատարված փոփոխությունների արդյունքում` ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»,- գրել է նախարարը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր...
Опубликовано Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyan Пятница, 15 января 2021 г.