211652_close_icon
views-count2049 դիտում article-date 16:01 15-01-2021

Զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

«Հայաաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ, հունվարի 30-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ։ Տեղեկացնում է «Հայաաստան-Արցախ-Սփյուռք» ամսագիրը։ Հայոց բանակին ու քաջարի հայ զինվորին նվիրված, ինչպես նաև ռազմահայրենասիրական սիրված կատարումներով հանդես կգան՝ Նարե Գևորգյանը, |Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը եւ այլոք։ Համերգի հասույթը առանձին ֆինանսական աջակցության տեսքով կտրամադրվի պատերազմից վերադարձած եւ վերականգնողական բուժում ստացած սոցիալապես, անապահով զինվորների ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր