8383 դիտում
16:12 07-01-2018
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգային ծրագիր, կներկայանան հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած տղաները
Սիրելի՛ ընկերներ,
2018 թվականի հունվարի 24-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգային ծրագիր, որտեղ կներկայանան և՛ հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաները, և՛ մի շարք երգիչ, երգչուհիներ:
Ծրագիրը իրականացնում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը` համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարարության և բոլորիս կողմից շատ սիրված երգիչ, երգչուհիների հետ:
Հիշեցնենք , որ «Դիրքապահ» հ/կ-ի ղեկավար անդամ են նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ ամենածանր վիրավորում ստացած տղաները, ովքեր անձամբ են մասնակցում այս ծրագրի իրականացմանը և կազմակերպության գործունեությանը։
Մեզ համար շատ ուրախալի կլինի Ձեզ տեսնել այս միջոցառմանը:
Հուսով ենք, կգաք, քանզի այս միջոցառումը իսկապես կարևոր իրադարձություն է մեր զինվորների համար։
Միջոցառման հասույթը տրամադրվելու է նոր կառուցվող վերականգնողական կենտրոնի որոշ ծախսեր հոգալու համար:
Այսպիսով, հունվարի 24֊ին, բոլորս գնում ենք և՛ ուրախանալու, և՛ լսելու մեր կողմից սիրված երգիչ, երգչուհիներին, ինչպես նաև դրա հետ միասին նպաստելու ենք մեր հայրենիքի համար վիրավորված ընկերների համար կառուցվող վերականգնողական կենտրոնի կառուցմանը, որպեսզի տղաները արագ և ժամանակակից տեխնոլոգիաներով կարողանան բուժում ստանալ։
Տոմսերը կարող եք արդեն ձեռք բերել տոմսարկղերից, իսկ ովքեր ցանկանում են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորմանը նվիրատվություն կատարել` ստորև ներկայացված են հաշվեհամարները:
Հարգանքներով՝ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնկիցների միավորման ղեկավար՝ Մանուել Մանուկյան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
16:45 05-11-2014
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա
Այս բաժնից
16828 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ