«Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգ կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում
Հաշվի առնելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում նշվում է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանը, «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» անմասն չմնալով մի շարք համերգային նախագծերից հունիսի 8-ին նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ համաշխարհային հայի՝ Հայաստան հրավիրելով Ազնավուրի երգերի հայտնի եւ անհավանական նմանությամբ կատարող Ղասսան Յամմինին, ով ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ վերջերս՝ դեկտեմբերի 29-ին:
Երեկոյի ընթացքում կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը: