1252 դիտում
10:06 15-01-2021
Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները կանցկացվեն առցանց ձեւաչափով
Սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի կանցկացվեն առցանց ձեւաչափով՝ կապված COVID-19 համավարակի հետ: Հայնում է [url=https://news.am/arm/news/623551.html]News.am[/url]-ը:
Դինքը Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, 2007-ի հունվարի 19-ին նա գնդակահարվել էր թերթի խմբագրության մոտ` թուրք ազգայնականի կողմից:
Ավանդաբար ընկերներն ու աջակիցները հավաքվում են «Ակոս»-ի խմբագրությունում, որպեսզի նշեն Դինքի մահվան տարելիցը: Այս տարի, սակայն, միջոցառումները կանցնեն առցանց, եւ Դինքի կյանքի մասին ելույթներն ու ռեպորտաժները կհեռարձակվեն ամբողջ օրվա ընթացքում:
Թուրք ուլտրաազգայնական Օգյուն Սամասթը 2011-ին դատապարտվել է Դինքի սպանության համար, սակայն հարցեր են մնում՝ կապված գործին պետական անվտանգության ուժերի ներգրավվածության հետ:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
23:41 12-11-2021
Հայ-Ռուսական համալսարանում դասերը կանցկացվեն խառը ձեւաչափով
1100 դիտում
17:19 20-01-2014
Ո՞վ է կանգնած Հրանտ Դինքի սպանության հետևում. Euronews-ի անդրադարձը
1112 դիտում
17:03 21-01-2014
Նոր տեսահոլովակ՝ Սերժ Թանգյանի հոր կողմից՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին. տեսանյութ
Այս բաժնից
457 դիտում
12:33 18-05-2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. նախկին վարչապետ
358 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի