3804 դիտում
22:08 11-01-2021
Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Փաշինյանի բարձրացրած 2 խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցերը, մնացին չլուծված․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում այսօր կայացած Փաշինյան–Պուտին–Ալիևը հանդիպմանը։ Գրառման մեջ ասվում է․
«Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։
Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից ու դրան հաջորդած համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։
Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին»։
Նմանատիպ նյութեր
937 դիտում
22:52 20-05-2023
Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված. Արցախի ԱԳ նախարար
Այս բաժնից
1225 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1009 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն