211652_close_icon
views-count2466 դիտում article-date 11:16 10-01-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 131-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2929 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3629-ի: Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 419-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 312 է, փաստացի բուժվողներինը՝ 9190 (մեկ օրում նվազել է 89-ով): Մեկ օրում արվել է 2096 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 162 131 թեստ:

Նմանատիպ նյութեր