211652_close_icon
views-count2107 դիտում article-date 12:00 07-01-2021

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ անդրադարձ է կատարվել մարտահրավերների հաղթահարմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին և ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր