26737 դիտում
10:24 10-03-2019
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 35-ամյա վարորդը ВАЗ 2115-ով վթարային իրավիճակ է ստեղծել 35-ամյա Nissan-ի վարորդի համար. վիրավորը ոստիկանության Սևանի բաժնի ավագ օպերլիազոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 55.6-րդ կմ հատվածում Սևանի բնակիչ, 35-ամյա Էդգար Առաքելյանը իր վարած ВАЗ 2115 մակնիշի 22 QQ212 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Սևանի բնակիչ, 35-ամյա Գոռ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 35 CO 491 համարանիշի ավտոմեքենայով բախվել է արգհելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Սևանի բնակիչ, 34-ամյա Արտակ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Ավետիսյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+