4994 դիտում
12:44 03-01-2021
Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են ՀՀ-ի ԽՍՀ կազմում. Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են Հայկ. ԽՍՀ կազմում։
Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա.Թաթոյանին ԱԳՆ֊ն տվել է հետևյալ պաշտոնական պատասխանը. «... պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառում է՝ կողմերի ՓԱՍՏԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև»։
Հիմա փորձեք, այնուամենայնիվ, համակերպվել այն մտքի հետ, որ ասենք՝ Շուռնուխը, Որոտանի ճանապարհի կամ Քարահունջի մի հատվածը և այլն, գտնվել են Ադրբեջանի փաստացի վերահսկողության բնագծում, որ դրանք բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառման համատեքստում են և միայն մարտական հերթապահություն իրականացնելու համար է։ Իսկ նրանք, ովքեր սովետական շրջանի ղեկավարներին մեղադրում էին, թե բա ինչո՞ւ են Ադրբեջանի տարածքով ճանապարհ կառուցել, այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն։
Հետագա բանակցային գործընթացներում չափազանց խոցելի ստարտային վիճակ է ստեղծվում ....
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են...
Опубликовано Gevorg Danielyan Суббота, 2 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
13:49 22-05-2021
Դելիմիտացիա և դեմարկացիա պետք է անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով, դրանցից մեկը Հռոմում է. Դանիելյան
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու