211652_close_icon
views-count1492 դիտում article-date 09:49 28-12-2020

Թրամփը ստորագրել է 2021 թվականի բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2021 թվականի բյուջեն, որը ներառում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 900 մլրդ դոլարի տնտեսական օգնության փաթեթը, հայտնել է [url=https://www.whitehouse.gov/]Սպիտակ տունը[/url]: ԱՄՆ նախագահը օրինագիծն ստորագրել է նախնական տեսքով, որը նախատեսում էր յուրաքանչյուր մարդուն 600 դոլարի վճարում՝ ավելի վաղ պահանջված 2 հազար դոլարի փախարեն: Տնտեսական օգնության փաթեթը մտնում է 1,4 տրլն-անոց բյուջեի մեջ, որը կառավարության աշխատանքն ապահովում է մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր: Ենթադրվում է, որ փաստաթղթի ստորագրմանը համաձայնվելով՝ Թրամփն ապահովել է լրացուցիչ տնտեսական օգնության շուրջ բանակցությունների շարունակումը:

Նմանատիպ նյութեր