211652_close_icon
views-count50157 դիտում article-date 21:08 27-12-2020

Ռուս խաղաղապահներն ադրբեջանական մեքենաների 8 շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ. Tert.am

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ օրում ադրբեջանցի զինվորականներին տեղափոխող 8 շարասյուն են ուղեկցել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Tert.am-ը: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գերատեսչության տեղեկագրում նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ ավտոմեքենաների շարասյուների անվտանգ անցումն ապահովվել է Լաչինի միջանցքով և Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ճանապարհահատվածով: ՊՆ տվյալներով՝ վերջին մեկ օրում Ղարաբաղ է վերադարձել 491 փախստական: Ռուս սակրավորները պայթուցիկ սարքերից ազատել են 20.3 հեկտար տարածք, 5 կմ ճանապարհ: Նոյեմբերի 23-ից ի վեր հայտնաբերվել և վնասազերծվել է 12 459 պայթյունավտանգ առարկա: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմը պահանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Նմանատիպ նյութեր