211652_close_icon
views-count24607 դիտում article-date 22:17 18-07-2021

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ. Tert.am

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, հայտնում է Tert.am-ը:

Հաղորդվում է, որ խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել տեղաշարժի ժամանակ. 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ուղղությամբ, մեկն էլ՝ հակառակ:

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների տեղաշարժը:

Խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբավորումները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք Մարտունու շրջանում:

Նմանատիպ նյութեր