211652_close_icon
views-count81545 դիտում article-date 12:50 27-12-2020

Դանակահարություն Գավառում. վիրավորը Նորատուսի գյուղապետի որդին է

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի, կրծքավանդակի կտրած, ծակած վերք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Հակոբ Հարությունյանն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Գեղարքունքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գավառի ավտոդպրոցի հարակից տարածքում Հ. Հարությունյանի և նրա համագյուղացի, 16-ամյա Հրաչ Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին: Մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Հ. Խաչատրյանին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ կասկածյալ Հ. Խաչատրյանը սովորում է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր