211652_close_icon
views-count32273 դիտում article-date 23:45 26-12-2020

«Մարդկանց հանդեպ շատ ուշադիր էր, համեստ, ընկերասեր․․․ ափսոս, որ էսպես ստացվեց»․ Արմեն Սողոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayeli.am

Արցախյան պատերազմում զոհվել է Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագը՝ Հենրիկ Հակոբյանը: Հենրիկը նաև մարզիչ էր աշխատում. «Ինձ ինքն արդեն օգնում էր, ինքն էլ էր մարզչական աշխատանքներ կատարում, բոլորը համ սիրում ու հարգում էին իրեն, համ լսում»,- պատմում է Հենրիկի հայրը՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանը, հայտնում է [url=https://hayeli.am/?p=619093&l=am&fbclid=IwAR02UAZjjC84PwnqhHjk7wrGLYWGD7RasQ6siNl7SjdimuJVZJrLR_q9jjQ]Hayeli.am[/url]-ը: «Միշտ անում էր առավելագույնը, որ բոլորն իրենից գոհ լինեն և ամենակարևորը՝ ինքն իրենից գոհ լինի: Առանց իրար հաց չենք կերել ու միշտ մի կտոր հացը միասին ենք կիսել»,- ասում է Հենրիկի ընկերը՝ Ալիկ Մարտիրոսյան: «Հենոյի պես տղերք շատ քիչ կան, եթե հնարավորություն ունենայի իր հետ խոսելու՝ պարզապես կասեի՝ կներես ու շնորհակալ եմ»,-ասում է գործընկերը՝ Լևոն Հովհաննիսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր