211652_close_icon
views-count51435 դիտում article-date 21:22 25-12-2020

Պարզվել է Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների ինքնությունը. վարորդներից մեկը մենեջեր է, մյուսն էլ՝ անվտանգության աշխատակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Մ. Խ.-ն, և ВАЗ 21144 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Նորայր Յանիկյանը: Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում օգնություն է ստացել նաև Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Յանիկյանը աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ Բ. Ստեփանյանը «Լուար Տրանս» միջազգային ընկերությունում՝ բեռների արտահանման նախագծի իրականացման մենեջեր և վթարի պատճառներից մեկը նաև մառախուղն ու ճանապարհի մերկասառույցն է եղել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/23/1174415/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել էին Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանի վարած Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Նորայր Յանիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 90 OM 006 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Արտաշատի հիվանդանոցի բժիկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր