211652_close_icon
views-count52495 դիտում article-date 12:18 15-07-2023

Պարզվել է Արագածոտնի մարզում Mazda 6-ի և Lada-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը․ վարորդներից մեկը բժիշկ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda 6-ը վարել է Երևանի բնակիչ 33-ամյա Գարեգին Լալայանը, իսկ Lada-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արտակ Բրուդյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Ա․ Բրուդյանը և Գ․ Լալայանի ուղևորներ՝ Երևանի բնակիչեր 3-ամյա Միքայել Լ․-ն և 6-ամյա Ռաֆայել Լ․-ն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհին, Արուճ գյուղի խաչմերուկի հարևանությամբ բախվել են Mazda 6 և Lada մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ավտոմեքենաներն այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ղազար Բաղդասարյանն ու Հայկ Հարությունյանը։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր