3302 դիտում
15:51 25-12-2020
Շատ անսպասելիորեն ՊՆ–ից հրաման իջեցվեց՝ թողնել դիրքերը և անցնել ՀՀ սահման, ինչը մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացրել. թշնամին բնակելի հատվածից 100 մետր է հեռու․ Կապանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրեց խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության և Սյունիքի պաշտպանության համակարգող այդ ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը. «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» խորագրով Ազգային Ժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/25/Parsyan/3482018?fbclid=IwAR2Qh2ztNIRnPyhb2mHAxfq5GJcUKXrBz6iAH2x5Kjz6KUQOaV6ZsiEk7Ac]Tert.am[/url]-ը։
«Մենք արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի ինքնապաշտպանությանը: Ասում եմ՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև, ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում մենք ամբողջովին մենակ էինք և աջակցություն չունեինք Կառավարությունից և մյուս ոլորտներից: Այդ ժամանակ գեներալ Դավթյանից մենք ցուցում ստացանք, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, և թե՛ սահմաններից դուրս, որովհետև դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար: Բնականաբար մենք ընտրեցինք, այն բնագիծը, որը որոշակի առումով մեր բնակավայրից հեռու էր անվտանգության գոտի ապահովվելու համար: Թեժ մարտեր ընթացան Կապանում և Դավիթ Բեկում և այլ վայրերում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով դիմագծերը»,- նշեց համայնքի ղեկավարը:
Գևորգ Փարսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմն հայտարարության առաջին կետում նշված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են, և իրենք մնացել են նույն տեղում՝ ապահովվելով իրենց բնակավայրերի անվտանգությունը։
«Շատ անսպասելիորեն դեկտեմբերի 17-ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրաման իջեցվեց, որ ձեր զբաղեցված բնագծերը, դիրքերը թողեք և անցեք ՀՀ սահմաններ, որը իրականում կապանցիներիս համար լուրջ խնդիրներ է առաջացրել, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է: Զբաղեցնելով ՀՀ սահմանի վրա դիրքեր, այժմ Սյունիքից թշնամին գտնվում է բնակելի հատվածի 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա և այդ բնագծերը զիջելու հետևանքով լուրջ խնդիր է առաջացել, դրանք շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,– ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/25/Parsyan/3482018?fbclid=IwAR2Qh2ztNIRnPyhb2mHAxfq5GJcUKXrBz6iAH2x5Kjz6KUQOaV6ZsiEk7Ac]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6407 դիտում
23:50 09-12-2020
«Թող կանոնավոր զորք բերեն Դավիթ Բեկի սահման, թշնամին 1,5 կմ է հեռու»․ Դավիթ Բեկի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
739 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը